«Գանձասար-Կապան»-ն անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը: Մրցակիցն այս անգամ Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոս» թիմն էր:
Խաղը հետաքրքիր պայքարում է անցել : Երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ են ունեցել: Կապանյան թիմից կարող էին աչքի ընկնել Գեղամ Հարությունյանը և Արտակ Ալեքսանյանը:
«Գանձասար-Կապան»-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները և խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
«Էթնիկոս» ակումբում շատ են լեգեոներները, որոնցից դարպասապահ Մարտին Բոգատինովը Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահն է:
Կապանյան թիմը Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ: