newsyou.info-ն ներկայացնում է 5 ամենաօգտակար գերհամեմունքները:
Դարչին՝ սնունդ ուղեղի համար
Վերջերս հետազոտողները պարզել են, որ դարչինը բացի լավ համեմունք լինելուց՝ նաև բարձրացնում է տեղեկություն յուրացնելու մարդու ունակությունները: Դարչինը նաև օգնում է ավելի լավ վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ:
Քրքում՝ ցավազրկող
Հնդկաստանում քրքումով մածուկը պարբերաբար դնում են վերքերի վրա, քանի որ այն արագացնում է ապաքինումը: Այս համեմունքի հիմնական մոլեկուլը՝ քուրքումինը, հզոր հակաօքսիդանտ է, որն ունի հակաբորբոքային հատկություններ: Քուրքումինը նաև մեղմացնում է արտրիտների, վնասվածքների, հիվանդ ատամների ցավը:
Կոճապղպեղ՝ օգտակար է ստամոքսի համար
Կոճապղպեղը՝ իմբիրը, հանգստացնում է մարսողական համակարգը՝ ազատելով ստամոքսի որոշ խնդիրներից: Այն հատկապես օգտակար է հղիության վաղ շրջանում տոքսիկոզի խնդիր ունեցող կանանց համար: Օգնում է նորմալացնել աղիների և ստամոքսի աշխատանքը:
Շաֆրան՝ հակադեպրեսանտ
Այս համեմունքը ավանդական պարսկական բժշկության մեջ վաղուց օգտագործվել է որպես տրամադրությունը բարձրացնող միջոց: Շաֆրանի էքսրակտն ավելացնում է ուղեղի կողմից սերոտոնինի՝ «ուրախության հորմոնի» արտադրությունը:
Կայնեյան պղպեղ՝ ճարպ այրող
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապսիացինը՝ չիլի և կայենյան պղպեղներում հանդիպող հզոր բաղադրիչը, ազդում է նյութափոխանակության գործընթացների վրա և ուժեղացնում է օրգանիզմի հնարավորությունները ճարպերն այրելու գործում, ինչն օգնում է նիհարել: