«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը դժվարացավ մեկնաբանել Հայաստանում ստեղծված իրավիճակը և կոչ արեց զերծ մնալ հանպատրաստից և հապշտապ մեկնաբանություններից:
Նա ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս այն համեմատեց բարդ շախմատի հետ, «որտեղ ոչ թե գրոսմայստերը խաղում է 5-10 հոգու հետ, այլ յուրաքանչյուր խաղացող խաղում է մի քանի տախտակի վրա միմյանց հետ»:
Նրա խոսքով՝ Պուտինը խաղում է Ալիևի, Արևմուտքի և Սերժ Սարգսյանի հետ, Ալիևը խաղում է նույն խաղացողների հետ, իսկ «Սերժ Սարգսյանը խաղում է Պուտինի, Ալիևի, Արևմուտքի և «Սասնա ծռերի» ու ժողովրդական շարժման հետ: Այսինքն՝ նա ունի ավելի տախտակներ»:
Այս պայմաններում Գևորգ Տեր-Գաբրիելյանը սխալ է համարում և՛ Խորենացու փողոցում իրադրությանը չխառնվելը, և՛ մասնակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: