Մադրիդի «Ռեալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է կրկին հայտնվել «արքայական ակումբ»-ում:
The Sun-ի հաղորդմամբ՝ Բեքհեմին ադմինիստրատիվ պաշտոն է առաջարկվել «Ռեալ»-ում:
Հիշեցնենք, որ Դևիդ Բեքհեմը «Ռեալ»-ում հանդես է եկել 2003-2007 թվականներին և այդ ընթացքում մասնակցել է 155 հանդիպման: