Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Պաշարման օղա՞կն է սեղմվում, թե՞ հանրային զսպանակը

Դատելով երեկ տեղի ունեցող իրադարձություններից՝ իշխանությունները անցել են ՊՊԾ գունդը վերցրած զինված խմբի պաշարման օղակն այսպես ասած սեղմելուն: Ի՞նչ է սա՝ հոգեբանական ներգործության փո՞րձ՝ բանակցություններում «Սասնա ծռերին» զիջման ավելի հակելու համար, թե՞ իշխանությունները իսկապես նախապատրաստում են զինված խմբի զբաղեցրած տարածքի գրոհ:

Այն, որ գրոհը շարունակում է լինել իշխանությունների օրակարգում, երևի թե կասկածից վեր է: Խնդիրը տվյալ դեպքում այն է, թե դրանից բացի օրակարգում է՞լ ինչ կա, իշխանություններն է՞լ ինչ տարբերակներ ունեն խնդիրը, այսպես ասած, խաղաղ հանգուցալուծելու համար:

Այս առումով, կարծեք թե, բոլորն ունեն միայն ցանկություններ, իսկ կոնկրետ, առարկայական տարբերակներ հրապարակի վրա չկան: Կա՞ն դրանք, այսպես ասած, ներքին բանակցություններում, որ ոչ այն է՝ ընթանում են, ոչ այն է՝ տապալվում են իշխանությունների և զինված խմբի միջև, կրկին դժվար է ասել: Եթե կան, համենայն դեպս չեն երևում, կամ երևում է, որ կողմերի համար այդ տարբերակները կարծեք թե խիստ իրարամերժ են, հակառակ դեպքում անհնարին կլիներ, որ նրանք կոշտացնեին միմյանց հանդեպ ցուցադրական քայլերը, իշխանություններն անցնեին պաշարման օղակը սեղմելուն և հոգեբանական ավելի մեծ ներգործության միջոցների, օրինակ՝ ուղղաթիռների կիրառման, իսկ զինված խումբն էլ այրեր ոստիկանական մեքենաներ, որ կան գնդի տարածքում:

Սա նշանակում է, որ կողմերի դիրքորոշումները ոչ միայն չեն մոտեցել, այլև կարծեք թե հեռանում են: Դրան զուգահեռ՝ երեկ Խորենացու փողոցում շոշափելի ծավալ է ստացել հանրահավաքային շարժումը: Այստեղ իհարկե շարունակում է շոշափելի լինել միայն ծավալը, քանի որ զինված խմբի գործողության հանդեպ մոտեցման մասով առ այսօր հասկանալի չէ՝ Խորենացու փողոցում հավաքվող հանրությունը ընդամենը բարոյապե՞ս է աջակցում խմբին, այնքանով, ինչքանով չի աջակցում իշխանություններին, թե՞ խմբին աջակցում են նաև հենց մեթոդաբանության առումով: Որովհետև, եթե կա աջակցություն այդ տեսանկյունից, ապա մի փոքր անհասկանալի է դառնում այն, թե ինչո՞վ է զբաղված Խորենացու փողոցի հանրությունը: Թվում է, որ այդ հանրության ակտիվությունը զինված խմբի հանդեպ գրոհ թույլ չտալու երաշխիք է. քանի դեռ փողոցում են մարդիկ, իշխանությունները զերծ կմնան իրավիճակի լարումից: Մյուս կողմից, սակայն, այն, ինչ ծավալվում է Խորենացու փողոցում, ըստ էության կամաց-կամաց սկսում է հիշեցնել Հայաստանում արդեն մի քանի անգամ անցած-գնացած այդ հանրահավաքա-երգային իրադարձությունները, որոնք ավելի շատ հասարակական պրոցեսներ լիցքաթափող և ըստ էության անտարբերության նոր ալիք առաջ բերող երևույթներ են, քան հակառակը:

Սա իհարկե կախված է օրակարգից, որը չկա: Կա գործողությունը, որ կատարել են «Սասնա ծռերը», կա դրա շուրջ ստեղծված փակուղին, միաժամանակ չի երևում շարունակությունը ոչ մի տեղ, ոչ ոք չգիտի շարունակությունը, շարունակությունը կրկին հանգել է ժողովրդական զանգվածներին, այսինքն՝ մարդիկ հոծ զանգվածներով դուրս կգա՞ն փողոց, թե՞ դուրս չեն գա: Այլ կերպ ասած՝ ավանդական հայկական քաղաքական դիլեմա, որն ըստ էության սպառվել էր, և «Սասնա ծռերի» կատարածը, մեծ հաշվով, այդ սպառվածությունից դուրս գալու հուսահատ փորձ էր, որը, սակայն, ըստ էության կրկին եկել-հանգել է ժողովրդական զանգվածներին: Այդ իրավիճակում, որքան էլ իշխանությունները հայտնված լինեն բարդ դրության մեջ, այդուամենայնիվ նրանց առաջ ըստ էության անլուծելի խնդիրներ կարծեք թե չեն առաջանում, քանի որ «Սասնա ծռերը» պաշարման մեջ են, իսկ հասարակությունը հայտնվում է ավանդական հանրահավաքա-երթային ցիկլի մեջ. հանուն «Սասնա ծռերի», բայց ըստ էության՝ նրանցից լիովին կտրված:

Այդ իրադրությունը կարող է փոխել հնարավոր նոր ֆորս մաժորը, որի վտանգներն այնուհանդերձ առկա են: Համենայն դեպս, ԱԱԾ-ն երեկ տարածել է ՊՊԾ գնդից դուրս գտնվող երկրորդ խմբի վնասազերծման մասին: Կա՞ն էլի այդպիսի խմբեր: Ներկայիս իրավիճակում ըստ էության դրանք են պահպանում իրավիճակի զարգացման ինտրիգը, որը բաց է թողնում հարցը՝ օղա՞կն է սեղմվում զինված խմբի շուրջ, թե՞ սեղմվում է հասարակության զսպանակը՝ վճռորոշ բացումից առաջ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում