Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է Դոնբասի ռազմական գործողությունների գոտում իրադրության կտրուկ սրման մասին, հայտնում է RIA Novosti-ն: Գերատեսչությունում մեղադրել են Ռուսաստանին:
Մասնավորապես արտգործնախարարությունում նշել են, որ շարունակվում է սահմանային գծի մոտ գրանցվել նշանակալի թվով ծանր սպառազինություն, որոնք պետք է հեռացվեն ըստ Մինսկի համաձայնությունների:
Ուկրաինական գերատեսչությունում դիմել են միջազգային գործընկերներին «Կրեմլի վրա քաղաքական-դիվանագիտական ճնշումը ուժեղացնելու խնդրանքով, որպեսզի կանգնեցվի Դոնբասում լարվածության վտանգավոր սրումը»: