Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հերքել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մեղադրանքը, թե երկրում կտտանքների են ենթարկվում ռազմական հեղաշրջման փորձի ձերբակալված մասնակիցները։
Նախօրեին Amnesty International ընկերությունը հայտնել է, որ իր տրամադրության տակ կան հավաստի վկայություններ այն մասին, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնապես և ոչ պաշտոնապես ձերբակալված անձանց ենթարկել են տարբեր տիպի կտտանքների, այդ թվում նաև՝ ծեծի ու բռնաբարության։
Դրա հետ կապված՝ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ կտտանքների ու վատ վերաբերմունքի մասին պնդումները հանդիսանում են այն գործողության մասնիկը, որը ցանկացել են իրականացնել Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամները. «Նմանատիպ հայտարարություններն անհիմն են։ Amnesty International-ը գործիք է դարձել Գյուլենի աջակիցների ձեռքում, որոնք փորձում են ցեխ շպրտել Թուրքիայի վրա»։