Վերջերս YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ անվանվել է աշխարհի հերթական վերջը: Նոր ապոկալիպսիսը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 29-ին: Այդպիսով, եթե տեսությունը հաստատվի, մարդկությանը մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, գրում է Ukrop-ը` հղում կատարելով planetanovosti.com-ին:
Ինչպես հայտնում են տեսանյութի հեղինակները` աշխարհի վերջի մասին տեղեկատվությունը վերցված է Աստվածաշնչից: Մագնիսական բևեռների խառնվելու պատճառով Երկիրը կենթարկվի մի քանի անսովոր չափերի աղետների: Շրջապատի ջերմաստիճանը վայրկենապես կփոխվի: Ամեն ինչ կսկսի մահանալ: Արևը կսառչի, իսկ Լուսինը կշիկանա մինչև Արևի նման բարձր ջերմաստիճաններ:
Սակայն այդ տեսության իսկությունը չի կարելի պնդել: Բավական է հիշել 2012 թվականը, երբ Վանգան գուշակել էր աշխարհի վերջը: Բարեբախտաբար մենք դեռևս կենդանի ենք: