Երգիչ Վալերի Մելաձեն իր աղջիկների հետ հանգստանում է Ֆրանսիայի Նիս քաղաքում: Այնտեղ ընտանիքը որոշել է զբոսնել ավտոմեքենայով, սակայն նրանց հետ տեղի է ունեցել տհաճություն` պայթել է ավտոմեքենայի անիվը, հայտնում է Ukrop-ը:
Աղջիկները չեն կարողացել դրանից գլուխ հանել առանց իրենց հոր: «Պատմություն պայթած անիվի մասին. պարզվում է, որ ֆրանսիական ճանապարհները ռուսականներից այնքան էլ լավը չեն: Սակայն հայրիկը այդ խնդիրը լուծեց ցանկացած մեխանիկից լավ»,- գրել է Ինգա Մելաձեն իր սոցցանցում: