Պաշտպան Ալվարո Արբելոան համաձայնության է եկել «Միլան»-ի հետ:
«Ռոսսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին բանակցել է ֆուտբոլիստի գործակալ Օսկար Ռիբոտի հետ: Կողմերը համաձայնության են հասել: Արբելոան «Միլան»-ի հետ 1-ամյա պայմանագիր կստորագրի` այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Միլանցիները 33-ամյա իսպանացու տրանսֆերի ձեռքբերման հարցը համաձայնեցրել են ակումբի չինացի սեփականտերերի հետ: