Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` արդեն 7 հատուկջոկատային է կալանավորվել Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանի հյուրանոցի վրա կատարված հարձակման գործով, ուր ռազմական հեղաշրջման օրը հանգստանալիս է եղել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել էր հյուրանոցի վրա հարձակում գործած 3 հատուկջոկատայինի կալանավորման մասին, իսկ այսօր նրանց թիվը հասել է 7-ի: Ընդգծվում է, որ Էրդողանը Մարմարիսի հյուրանոցը լքել էր հարձակումից բառացիորեն րոպեներ առաջ:
Ընդհանուր առմամբ հյուրանոցի վրա հարձակման գործով կասկածում են 17 զինվորականի: