ՈւԵՖԱ-ն տուգանել է «Լիվերպուլ»-ին և «Սևիլիա»-ին` Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում երկրպագուների դրսևորումների պատճառով:
«Լիվերպուլ»-ը տուգանվել է 16 հազար եվրոյի չափով` պաստառի և ճայտրուկների համար:
«Սևիլիա»-ն տուգանվել է 17 հազար եվրոյի չափով` տրիբունաներում կատարված անկարգությունների և դեպի խաղադաշտ օտար առարկաներ նետելու համար: