France-Presse-ի փոխանցմամբ` Լիբիայում 279 հազար աշակերտ չեն կարողանում հաճախել դպրոց երկրի անվտանգության ոլորտում անկայուն իրավիճակի պատճառով: Այդ մասին իր զեկույցում հայտնել է ՄԱԿ-ը:
«Լիբիայի կրթության նախարարության՝ վերջերս հրապարակած վիճակագրական տվյալները ցույց են տալիս մտահոգիչ իրավիճակ կրթության համակարգում»,- նշում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը: Լիբիայում ընդհանուր առմամբ 558 դպրոց չի գործում, որի արդյունքում 279 հազար աշակերտ ի վիճակի չեն կրթություն ստանալ»:
ՄԱԿ-ի հետազոտության արդյունքում այդ դպրոցները փակվել են «մասնավոր կամ ամբողջապես ավերվելու պատճառով` մարտական գործողությունների արդյունքում»: «Երկրի մի քանի քաղաքներում, ինչպես Բենգազիում, դպրոցի շենքերը փոխակերպվել են տեղահանվածների կենտրոնի, ինչով աշակերտներին զրկել են դպրոցներ հաճախելու հնարավորությունից»,- ասված է փաստաթղթում: