«Լիվերպուլ»-ի և «Չելսի»-ի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Ատլետիկո»-ի կազմում, կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին «Տոտենհեմ»-ն անպայման Անգլիայի չեմպիոն կդառնա:
««Տոտենհեմ»-ը գերազանց ակումբ է, որն ունի անկրկնելի երկրպագուներ: Երբ խաղում էի Անգլիայի Պրեմիեր լիգայում, «Տոտենհեմ»-ի դեմ խաղերը միշտ յորահատուկ էին ինձ համար:
Պոչետինոն համադրում է երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների հնարավորությունները` միասնականություն հաղորդելով նրանց: «Տոտենհեմ»-ը շատ հզոր է:
Նախորդ մրցաշրջանում այդ թիմը շատ մոտ էր չեմպիոնությանը: Նրանք շարունակում են իրենց ուղին: «Տոտենհեմ»-ն անպայման կնվաճի չեմպիոնի տիտղոսը»,- Goal-ը մեջբերում է Տորեսի խոսքերը: