Շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում տեղի են ունեցել 3-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը հայտնում է, որ ավարտված պարտիաներից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Դանիայի ընտրանու նկատմամբ, իսկ 3-րդ տուրում 3.5-0.5 հաշվով հաղթել է Ղազախստանին:
Ավարտված 3 տուրերից հետո մեր թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը: