Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում բասկետբոլի երիտասարդների առաջնության B դիվիզիոնում հիանալի խաղ ցուցադրեցին 18-ամյա Արամ Արսլանյանը և 18-ամյա Սթիվեն Էնոչը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը հայտնում է, որ Եվրոպայի առաջնությունում Արամ Արսլանյանը ամենաարդյունավետ խաղացողների ցանկում գրավել է 8-րդ տեղը:
Իսկ ահա Սթիվեն Էնոչը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այսպիսով` Հայաստանի հավաքականն ամենաարդյունավետ խաղացողների տասնյակում ունեցավ 2 մասնակից: