Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը 2016 թվականի մայիսի 11-ից ի վեր առաջին անգամ իջել է 45 դոլարից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով բորսային տվյալներին։
Մեկ բարելի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում իջել է 1.4 տոկոսով՝ հասնելով 44.95 դոլարի։