Սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունենալու Շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը հայտարարել է, որ Հայաստանի շախմատի հավաքականը չի մեկնի Բաքու և չի մասնակցի Շախմատի համաշխարհային օլիմպիադային:
Սմբատ Լպուտյանի խոսքով՝ որոշումը կայացվել է ֆեդերացիայում տեղի ունեցած քննարկման արդյունքում: