Երևանցիների խոսքով այն իրադարձությունները, որոնք այսօր զարգանում են ՊՊԾ գնդի տարածքում, արդյունքն են հասարակության ներսում տևական ժամանակ կուտակված դժգոհության: «Նախ պետք է հարց տալ, թե ինչու այդպես եղավ, որն էր պատճառը: Պետք է սկսենք այնտեղից, թե ինչու է երկիրը հայտնվել այս վիճակում ու նոր ասենք, թե ովքեր են գնդի տարածքը գրավել, արդարացված էր նրանց արարքը, թե ոչ»,-«Առաջին լրատվական»-ի անցկացրած հարցախույզի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը: Մեկ ուրիշը ՊՊԾ գնդի տարածքը գրավածներին հերոս համարաեց՝ պատճառաբանելով, որ միայն նրանք համարձակվեցին բարձրացնել ժողովրդի ձայնը, խոսել ժողովրդի անունից:
Մի երրորդ քաղաքացի կարծում է, որ այլ ճանապարհ չկար, ժողովրդի համբերության բաժակը լցվել էր: «Ընտրությունները կեղծվում են, դուրս ես գալիս փողոց՝ խփում են, ձերբակալում են: Դրա համար էր ժողովուրդը դիմեց զինված քայլերի, ապստամբեց, քանի որ այլևս հնարավոր չէր այսպես ապրել: Սա լիովին ադեկվատ քայլ էր: Մեղավորությունը ղեկավարությանն է»,-ասաց մեր զրուցակիցը:
«Ոչ մի վատ բան չեմ ուզում լինի: Չեմ ուզում իրար վրա կրակեն, արյուն թափվի: Թող ամեն ինչ խաղաղ ավարտվի»,-ասաց մեկ ուրիշը: