Ինչպես հայտնում է Yerkir.am-ը՝ ասօր լրագրողների հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով արդեն 9-րդ օրը Էրեբունու ՊՊԾ գնդում շարունակվող արտակարգ վիճակի մասին, մասնավորապես զինված խմբի հետ տարվող բանակցությունների մասին, ասաց, որ բանակցությունների գլխավոր նպատակը արյունահեղություն թույլ չտալն է: Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ տարածված հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցություններ կվարի «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, իրականությանը չեն համապատասխանում: Եվ եթե կողմերի միջև շարունակվեն բանակցությունները, ապա որպես միջնորդ բանակցելու է Վիտալի Բալասանյանը:
Գառնիկ Իսագուլյանը նաև տեղեկացրել է, որ Վիտալի Բալասանյանի և Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կայացել է 4-րդ անձի ներկայությամբ, ամբողջ խոսակցությունն արձանագրված է, ուստի, լուրերը, թե Սեֆիլյանը հրաժարվել է նախագահի հրաժարականի պահանջից սուտ են, իրականությանը չեն համապատասխանում: