«Սասնա ծռեր» խմբի անդամները զրկվել են ոչ միայն ջրից և լույսից, այլև ցանկացած կապի միջոցից: Քիչ առաջ այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ գիշերվանից խմբի անդամների հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:
«Սրացման նոր քայլ է արվել, ռազմական ուղղաթիռը թռել է տարածքի վրայով: 10 րոպե առաջ դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իշխանությունները հանգիստ մթնոլորտի մեջ բանակցությունները շարունակելուն կողմ չեն: Նրանք վտանգավոր սրացման ուղղությամբ են գնում: Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ: Մենք հուսով ենք, որ նրանք չեն գնա ոչ միայն տղաների և ոստիկանների արյունահեղության ուղղությամբ քայլերի, այլև քայլերի, որոնք շատ ճակատագրական կարող են լինել երկրի համար»,- իր խոսքում ասաց Ենիգոմշյանը: