Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հայտնի է, թե ովքեր են մեղավոր, և թե ովքեր են քաղաքական գործընթացները մղել քրեական դաշտ

«Ես չեմ կարծում, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ի սկզբանե իրենց առջև դրել են պատանդներ վերցնելու խնդիր: Այնպես որ՝ այս խմբավորմանը չէր կարելի վերագրել ահաբեկչական գործունեություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ գնահատելով երևանյան վերջին զարգացումները:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ոստիկանությանը գրոհի անցնել թույլ չի տալիս զինված խմբի վճռականությունը, ոչ թե զսպում էր պատանդների առկայությունը. «Բոլորիս է հայտնի, թե ինչ արյունահեղություն կլինի, եթե նման անցանկալի, աննորմալ վարք դրսևորվի»:

Վարդան Հարությունյանը թեև ի սկզբանե շատ ուրախացել էր, որ միջնորդի դերով հանդես եկավ իշխանական և ազատամարտիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող Վիտալի Բալասանյանը, սակայն, այնուամենայնիվ, անընդունելի է համարում, որ նա սկսել է իր անձնական կարծիքներն արտահայտել. «Հիմա պետք է լինեն նոր միջնորդներ, առանց բանակցությունների կամ ուժով հնարավոր չէ այս խնդիրը լուծել, թեև ես մեր իշխանությունների կողմից չեմ բացառում որևէ անխոհեմ քայլ: Ես չգիտեմ՝ որքանով նրանց համար օգտակար կլինի այն հանգամանքը, որ նոր զոհեր լինեն. չէ՞ որ նրանց վրա արդեն կա Մարտի 1-ի արյունը»:

Իրավապաշտպանի խոսքով՝ կարելի է ժամանակ շահելով՝ դանդաղ, հանգիստ հասնել արդյունքի: Նա, իհարկե, անընդունելի է համարում այս ձևով խնդիրներ լուծելու տարբերակը. «Այս ձևով խնդիրներ են լուծում Ադրբեջանում, այսպիսի իշխանությունները: Սակայն երբ իշխանությունները մարդկանց մտցնում են փակուղի, և վերջիններս չեն կարողանում ելք գտնել, այդ անելանելի վիճակը նրանց ստիպում է դիմել այսպիսի քայլերի: Այնպես որ՝ ակնհայտ է, թե ովքեր են մեղավոր, և ովքեր են քաղաքական գործընթացները մղել քրեական դաշտ»:

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ մենք զենք չենք սիրում, ռազմատենչ հասարակություն չենք, և դա է պատճառը, որ հիմա հազարավոր մարդիկ չեն գնում հրապարակ, բայց շատերը իրենց և գրավոր, և բանավոր խոսքում աջակցություն են հայտնում այդ մարդկանց. «Իշխանությունը ա՛յս մասին պետք է մտածի. ինչո՞ւ են մարդիկ աջակցում զինված խմբի անդամներին, ինչո՞ւ է քննադատության սլաքն ուղղվում իշխանություններին, ոչ թե զինված խմբի անդամներին»:

Ավելին՝ միջազգային հանրությունը ևս կոչ է անում զերծ մնալ բռնություններից, մինչդեռ մեկ այլ դեպքում կաջակցեին իշխանություններին. «Այսինքն՝ աշխարհին էլ է հայտնի, թե ինչու են քաղաքական, հասարակական գործիչները դիմել նման ճանապարհի: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ հնարավոր է գտնել քաղաքական ելքեր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում