Գետնանուշը շատ հարուստ է հակաօքսիդիչներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վտանգավոր ազդեցությունից, հայտնում է healthinfo.ua-ն:
Գիտնականները պարզել են, որ բովելուց հետո գետնանուշը դառնում է առողջության համար էլ ավելի օգտակար, քանի որ նրանում պարունակվող պոլիֆենոլները ավելանում են 20-25 %-ով: Գետնանուշը պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են արյան մակարդելիությունը: Իսկ գետնանուշի յուղը ունի հակասկլերոզային հատկություն, ինչպես նաև պարունակում է Е և В վիտամիններ:
Սակայն գետնանուշն ունի նաև վնասակար հատկություններ: Բժիշկները խորհուրդ չեն տալիս չարաշահել այն, քանի որ բարձր կալորիականության շնորհիվ կարող է ավելորդ քաշ և նույնիսկ ճարպակալում առաջացնել: Խորհուրդ չի տրվում գետնանուշ օգտագործել հոդատապի, արթրոզի, արթրիտի ժամանակ, ինչպես նաև կարող է առաջացնել թաքնված ալերգիա: