Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդար Կոլարովը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:
Թուրքական ակումբը պատրաստ է Կոլարովի 1-ամյա վարձակալության համար «Սիթի»-ին վճարել 1 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ 2 միլիոն եվրո աշխատավարձ:
Նշվում է, որ Կոլարովի ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական մեկ այլ ակումբ՝ «Բեշիքթաշը»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կոլարովը Պրեմիեր Լիգայում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: