Դամասկոսում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ երեխա, ավելի քան 20-ը ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Նրա տվյալներով` կառավարական ուժերի կողմից վերահսկվող Դամասկոսի հին թաղամասում անհայտ զինյալներ կրակ են բացել ռեստորանի վրա: Դեռևս ոչ մի գործող ահաբեկչական խմբավորում չի ստանձնել գնդակոծման պատասխանատվությունը: