Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:
«Վենգերն իմ կարիերայում լուրջ դեր ունի: Նա ինձ հնարավորություն տվեց խաղադաշտ դուրս գալ 16 տարեկան հասակում:
Վենգերի շնորհիվ ես կատարելագործվեցի թե՜ որպես ֆուտբոլիստ, և թե՜ որպես մարդ: Վենգերն իմ 2-րդ հայրն է», – ասել է Ֆաբրեգասը: