Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ֆրանսիացի պաշտպանը հայտարարել է, որ իր կարիերան պատկերացնում է միայն իր ներկայիս ակումբի՝ «Ռեալ»-ի կազմում:
«Զգում եմ, որ այստեղ ինձ սիրում են և կարևոր եմ այս թիմի համար: «Ռեալ»-ում հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
Ցանկանում եմ դեռ երկար տարիներ անցկացնել «Ռեալ»-ում», – ասել է Վարանը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանին ցանկանում էր ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: