Սիրիայի իշխանությունները պատրաստ են շարունակել միջսիրիական բանակցությունները առանց նախապայմանների, հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Սիրիայի ԱԳ նախարարությանը:
«Սիրիան պատրաստ է միջսիրիական երկխոսությանը առանց նախապայմանների՝ հույս ունենալով, որ այդ բանակցությունները կբերեն վերջնական լուծման, որը կսահմանեն հենց սիրիացիները՝ առանց արտաքին միջամտության, ՄԱԿ-ի և միջազգային հանրության աջակցությամբ»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում: