«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը չի բացառում իրենց մասնակցությունը Խորենացու հարթակում ստեղծված համակարգող խմբի աշխատանքին. «Սակայն այդ համակարգող խումբը պետք է ունենա իր նպատակը, որովհետև հիմա կան մի քանի կողմեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակը: Մինչև փակագծերը չբացվեն, ու մենք չհասկանանք, թե ինչի համար է ստեղծվում համակարգող խումբը, մինչև քննարկումները բաց չլինեն՝ առանց փակագծերի, մենք չենք կարող որոշում կայացնել՝ ինչ-որ բանի միանո՞ւմ ենք, թե՞ ոչ»:
Գևորգ Գորգիսյանը համակարգող խմբի անելիքն է համարում ժողովրդի համախմբումը, մինչդեռ նրանք իրենց ելույթներում «վատ-վատ բաներ էին ասում տարբեր կուսակցությունների հասցեներին»:
««Սասնա ծռերը» սկսել էր մի գործընթաց, որը կարող էր վերաճել համազգային շարժման: Սակայն այժմ ընթանում է դրան խոչընդոտող գործընթաց: Այսինքն՝ բոլոր քաղաքական խմբերը պետք է համախմբեին ամբողջ ժողովրդին, առանց կուսակցությունների չի կարող լինել հեղափոխություն, լուրջ շարժում: Սա երևի թե մեր ընդդիմության վերջին 20 տարիների ամենամեծ սխալն է եղել, որ բուն պատճառների դեմ պայքարելու փոխարեն՝ նորից պայքարում են միմյանց դեմ, և յուրաքանչյուրը փորձում է ինքը գալ առաջին պլան, սակայն չի կարող այդպես լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: