Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել է այն լուրերը, որոնց համաձայն՝ թիմի հարձակվող Լուսիանո Վիետոն կտեղափոխվի «Բարսելոնա»:
«Այս պահին Վիետոն «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ է: «Բարսելոնա»-ն մեզ հետ կապ չի հաստատել նրա տրանսֆերի հարցում», – ասել է Սերեսոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուսիանո Վիետոն 22 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բարսելոնա»: