Gogetnews.info-ի փոխանցմամբ` գիտնականները հուլիսի 24-ին Արևի վրա գրանցել են երկու հզոր բռնկում:
Գիտնականները նախազգուշացնում են, որ այդ բռնկումները կարող են ուղեկցվել տարրական մասնիկների անջատումով, ինչը Արեգակնային համակարգում գեոմագնիսական անկայունություն կառաջացնի: Այսինքն՝ Երկիրը կարող է հերթական անգամ ենթարկվել գեոմագնիսական փոթորիկի:
Ինչպես նշում են մասնագետները, այդպիսի ուժեղ բռնկումները կարող գլխացավ առաջացնել և սրել սրտանոթային հիվանդությունները: Այդ պատճառով, գեոմագնիսական փոթորիկների նկատմամբ զգայուն մարդկանց խորհուրդ է տրվում մոտակա ժամանակներում խուսափել սթրեսային իրավիճակներից և նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Մասնագետները նախազգուշացնում են, որ Երկրի գեոմագնիսական դաշտի խանգարում սպասվում է հուլիսի 26-ին: