Ամռան սեզոնին հուլիվուդյան շատ աստղեր ուղևորվում են տարբեր մոդայիկ առողջարաններ, սակայն նրանց մեծամասնությունը ընկերների և գործընկերների հետ ժամանակն անցկացնում է հայտնի Հեմփթոնս էլիտար առողջարանում, հայտնում է glianec.com.ua-ն:
Այս հանգստյան օրերին երեկույթներից մեկի ժամանակ նկատվել է սուպերմոդել Քրիսթի Բրինքլին, որը 62 տարեկանում անթերի տեսք ունենալու շնորհիվ դարձել է իսկական լեգենդ: Երեկույթի համար նա ընտրել է սպիտակ հագուստ և բարձր կոշիկներ: