Կալիֆոռնիայի նահանգում Լոս Անջելեսից հյուսիս տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել է 17 տուն, ևս 1.5 հազար տուն և հազար ոչ բնակելի շենքեր գտնվում են ռիսկային գոտում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:
Լոս Անջելեսի Անտառային ծառայության տվյալներով` հրդեհի մակերեսը հասել է մոտ 90 ք.կմ-ի: Շաբաթ օրը կրակը ծածկել է 22.3 ք.կմ տարածք: Այդպիսով, երեկվանից հրդեհի մակերեսը մեծացել է մոտ չորս անգամ:
Իր հերթին, Associated Press-ը հայտնել է այդ շրջանում այրված մարմնի հայտնաբերման մասին: Հետաքննիչները փորձում են պարզել, թե արդյոք հրդե՞հն է եղել այդ մարդու մահվան պատճառը: