ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում ոստիկանությունը կնոջից առգրավել է ամուսնու մարմինը, որը նա տեսարժան վայրեր այցելելու ժամանակ տանում էր բեռնատարի թափքում: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Իրավապահները բռնել են զբոսաշրջիկ կնոջը այն բանից հետո, երբ պահածոյի գործարաններից մեկից ահազանգ են ստացել կասկածելի կնոջ մասին, որը սառույցի մեծ քանակություն է գնել և բեռնել մեքենայի թափքում:
Մեքենայի ստուգման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են ալյումինե դագաղ` բնական պատճառներով մահացած 78-ամյա տղամարդու դիակով:
Ինչպես պարզվել է, կինը մահացած ամուսնու դիակը տանում էր դիահերձարան, սակայն ճանապարհին որոշել է մի քանի օր հետաձգել:
Կնոջը ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: Ոստիկանությունը նրանից վերցրել է ամուսնու մարմինը և տարել դիահերձարան: