Տեխասի համալսարանի գիտնականները անվանել են ժամանակի այն օպտիմալ քանակը, որն օրական կարելի է անցկացնել նստած վիճակում: Հայտնի է, որ նստակյաց կյանքը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սիրտանոթային համակարգի խանգարումների, հայտնում է hitech-news.ru-ն: Գիտնականները խորհուրդ են տալիս նստած վիճակում անցկացնել օրական 10 ժամից ոչ ավելի:
Փորձին մասնակցել է 720 հազար մարդ: Փորձի արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց դեպքում, ովքեր 10 ժամից ավելի են անցկացրել նստած վիճակում, բարձրացել է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը: