Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Եվրասիական վարակը Հայաստանում

Հայաստանի դեպքերին անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դրանք որակելով իբրև «վարակ» և ասելով, որ եթե Բելառուսում նման բան լինի, ապա իշխանությունները կարձագանքեին վարկենապես: Լուկաշենկոյի արձագանքը իսկապես եվրասիական արձագանք է, ինչպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը, որը տարակուսանք էր հայտնել Եվրամիության դիրքորոշման կապակցությամբ: Եվրամիությունը, ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանություններին կոչ էր արել խուսափել անհամաչափ ուժի կիրառումից՝ միաժամանակ ասելով, որ անթույլատրելի է բռնի ուժով քաղաքական փոփոխությունների փորձը: Նույն ոգով արձագանքել էր նաև Միացյալ Նահանգները: Սա ըստ էության այն խաղաղ, անարյուն հանգուցալուծման կոչն է, որով այս օրերին հանդես են գալիս Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները՝ անկախ քաղաքական կողմնորոշումից:

Որովհետև սա Հայաստանն է, և Հայաստանի քաղաքացիներն են հասկանում, որ արյունահեղությունը, թափվող արյունը լինելու է Հայաստանի արյունը՝ որ կողմից էլ որ այն հոսի: Եվ ավելին՝ այդ արյունահեղությունը գուցե անհնար է լինելու կանգնեցնել, մինչև որ կարյունահոսի ողջ Հայաստանը: Եվ անկախ իշխանության հանդեպ հասարակության վերաբերմունքից՝ մեղմ ասած, վատ վերաբերմունքից, այնուամենայնիվ, բոլորն են հասկանում, որ արյունահեղությունը, ուժային, լարման տանող որևէ հանգուցալուծում ոչ թե իշխանության, այլ Հայաստանի հարցերն է լուծելու: Եվ այս առումով միջազգային հանրության կոչը՝ քաղաքակիրթ, խաղաղ հանգուցալուծման, ըստ էության այն է, ինչը պետք է Հայաստանին:

Ըստ որում՝ պետք է ոչ միայն լոկ որպես տվյալ իրավիճակի հանգուցալուծում, այլև պետք է որպես նաև հեռանկարի հիմք՝ քաղաքակրթական հիմք, որպեսզի Հայաստանում նախ իշխանությունը, իսկ որպես դրա արդյունք՝ նաև հետո արդեն հասարակությունը ընդհանրապես դադարի ուժը դիտարկել որպես հարցերի լուծման, ներքին հարաբերությունների պարզաբանման գերակա աղբյուր:

Ի վերջո, Հայաստանում նաև հենց այդ մտածողությունն է, որ բերել է լիակատար ճգնաժամի: Եվ այդ մտածողությունն է ունեցել իշխանությունը, դրանով իսկ հասարակության մեջ էլ առաջ բերելով միանգամայն օրինաչափ պատասխանը՝ որ եթե իշխանությունն ամեն ինչու ապավինում է ուժին, ոչ թե մտքին, բարոյականությանը, օրենքին, փաստարկին, ուրեմն այդ իշխանության դեմ ուժից բացի այլևս անիմաստ է որևէ բան հակադրել: Սա է եղել Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքակրթական հենքը, ու նաև այս հենքից հրաժարվելու կոչ է Եվրամիության ու Նահանգների կոչը, որն առաջատար, արդիական քաղաքակրթության կոչն է:

Եվ զարմանալի չէ, որ եվրասիական «քաղաքակրթության» ռահվիրաները՝ Ռուսաստանը, Բելառուսը, պետք է տարակուսեն նման իրավիճակից, այն պետք է վարակ համարեն՝ չպատկերացնելով, թե ինչ ասել է հանդուրժողություն, ինչ ասել է ոչ բռնի, ոչ ուժային հանգուցալուծում: Ռուսաստանի և Բելառուսի ավտորիտար ու տոտալիտար համակարգերի համար անպատկերացնելի է, որ իշխանությունը վայրկյան անգամ հապաղում է, առավել ևս, որ ընդդիմությունը տվել է զենքին զենքով պատասխանելու իշխանական տրամաբանության տեսանկյունից «լեգիտիմ» հնարավորություն: Վարակն այն չէ, ինչ դրսևորվում է Հայաստանում: Հայաստանում ներկայումս դրսևորվում է փոխադարձ հանդուրժողության քայլ առ քայլ առաջընթաց: Մենք իհարկե չենք կարող ասել, չենք կարող համոզված լինել այդ առաջընթացի երկարատև հաջողության հարցում, սակայն ակնհայտ է, որ այդ դանդաղ առաջընթացը ոչ թե վարակ է, այլ Հայաստանը հենց եվրասիական մտածողության ու մշակույթի վարակից ազատելու ճանապարհն է, երբ բոլորը կարող են գալ ոչ բռնի փոփոխությունների շուրջ համաձայնության, որում հաղթող ու պարտվող կողմ չկա, որում հաղթողն էլ, պարտվողն էլ լինելու է Հայաստանը՝ քաղաքակրթական, արժեհամակարգային եվրասիական վարակին պարտվողը կամ հաղթողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում