Իտալական «Ռոմա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է ապագայում մարզիչ աշխատելու ցանկության մասին:
«Նախկինում չէի մտածում, որ կարող եմ նման որոշում կայացնել, սակայն այժմ կարծում եմ, որ ապագայում կարող եմ ակումբ գլխավորել:
Որքան մոտենում է կարիերայիս ավարտն, այնքան ավելի շատ եմ ցանկանում մարզչական գործունեությամբ զբաղվել», – ասել է Տոտտին:
Հիշեցնենք, որ մեկնարկելիք մրցաշրջանը «Ռոմա»-ի 39-ամյա ավագի համար վերջինը կլինի մարզական կարիերայում: