Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ ընտրություններում իր հաղթելու դեպքում երկիրը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, հայտնում է NBC-ն:
Հարցազրույցի ժամանակ լրագրողը նշել է, որ ամերիկյան շուկայում հարկերի մասին ընկերությունների համար միլիարդատիրոջ մի շարք առաջարկությունները կարող է չանցնեն ԱՀԿ միջով:
«Այդ դեպքում մենք կրկին բանակցություններ կանցկացնենք, կամ դուրս կգանք»,- հայտարարել է Թրամփը: