Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը պահանջում է դադարեցնել ոստիկանությանը հատկացվող ողջ միջազգային աջակցությունը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ ոստիկանական զորքերի բռնությունները հասան իրենց գագաթնակետին՝ հիշեցնելով 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանական ուժերի կողմից իրականացված օպերացիան, երբ նախագահական կեղծված ընտրությունների դեմ ընդվզող ՀՀ քաղաքացիների բողոքի ցույցը դաժանորեն ցրվեց:

«Սասնա ծռեր» խմբի պահանջն է քաղաքական բանտարկյալների ազատումը և ՀՀ նախագահի հրաժարականը: Այս պահանջը կիսում են բազմաթիվ մարդիկ, ովքեր խորապես հիասթափված են երկրում տիրող լայնածավալ կոռուպցիայի, սոցիալական անարդարության, աղքատության ու արտագաղթի, ինչպես նաև կառավարման համակարգը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության պատճառով՝ հաշվի առնելով դրանց շարունակական կեղծումը: Շատերը երկրի ապագան փրկելու որպես վերջին հնարավորություն տեսնում են զինված ապստամբությունը, ուստի գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են միանում քաղաքացիական ակցիաներին՝ ի պաշտպանություն ապստամբների: Ի պատասխան ապստամբների պահանջներին սատարող քաղաքացիների խաղաղ գործողությունների՝ ՀՀ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն:

Ոստիկանությունը զինվել է վահաններով, մահակներով, հրազենով, ինչպես նաև` օգտագործել քարեր, արցունքաբեր գազ, պայթուցիկներ ու գազային նռնակներ անզեն քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանները կիրառել են խաղաղ ցուցարարներին սադրող մարտավարություն, վնասել են ու բռնագրավել ապստամբների համակիրների գույքը, ահաբեկել են ու հայհոյել, կիրառել են ֆիզիկական ուժ և դաժան բռնություն, խոշտանգել են ու ստորացրել մարդկանց:

Հարյուրավոր մարդկանց կալանավորվել են առանց համապատասխան իրավական հիմքի և ժամերով պահվել անազատության մեջ՝ առանց սննդի ու բուժօգնության: Տասնյակ մարդիկ՝ թե՛ քաղաքացիներ և թե՛ ոստիկաններ, ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքերի առցանց ուղիղ հեռարձակումները և բոլոր տեսանյութերն ավելի քան բավարար ապացույց են հաստատելու տալու, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է գործադրել Էրեբունի վարչական շրջանում, Ազատության հրապարակում, ինչպես նաև ապստամբների և նրանց գործընկերների բնակարաններում: Ոստիկանությունը, որպես ինստիտուտ, կոչված է պաշտպանելու ժողովրդին՝ ապահովելով օրենքի գերակայությունը և հասարակական կարգի պահպանությունը, մինչդեռ Հայաստանում այն վերածվել է մի հսկա պատժիչ կառույցի, որը զենք է կիրառում անզեն քաղաքացիների դեմ՝ պաշտպանելով իշխանություններին ու նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը, կատարելով նրանց ապօրինի հրամանները և տապալելով ժողովրդավարական գործընթացները:

Ոստիկանության բյուջետային և արտաբյուջետային ծախսերը 2007 թվականից մինչ 2015-ն աճել են ավելի քան 5 անգամ: Ոստիկանության ծառայողների քանակի ուռճացումն ու ժամանակակից սպառազինումն, ուժի անհամաչափ կիրառման սովորական դարձած պրակտիկան, ոստիկանության ծառայողների ապօրինություններն ու դրանց անպատժելիությունը Հայաստանը վերածել են «ոստիկանապետության»՝ այն աստիճանի, որ վերջին օրերին պետական բոլոր ինստիտուտների լռության ֆոնին՝ ՀՀ ոստիկանությունը, կարծես, հանդիսանում էր միակ գործող ինստիտուտը, որին հանձնված էր բոլոր հարցերն «իր ձևով» լուծելու լիազորությունը:

Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանում ոստիկանական համակարգի բարեփոխմանն ուղղված ԵԱՀԿ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների կողմից գործադրված ջանքերը ձախողվել են: Այս համատեքստում, պահանջում ենք ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության ոլորտին հատկացվող ողջ միջազգային աջակցությունը, քանի դեռ լրջորեն չի վերանայվել ոստիկանության դերը Հայաստանի կառավարման համակարգում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում