ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանն արդեն անցել է ծառայողական պարտականությունների կատարմանը: Նա դեռևս երեկ՝ հուլիսի 23-ին է ազատ արձակվել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո զինյալների մոտ 7 օր պատանդ մնալուց հետո և արդեն Խորենացու փողոցում է՝ հատուկ պահպանվող տարածքում հսկողություն իրականացնող իրավապահների հետ: