Չինաստանը ցուցադրել է աշխարհում խոշորագույն երկկենցաղ-ինքնաթիռի նմուշը, հայտնում է BBC-ն:
AG600-ը կարող է թռչել և վայրէջք կատարել ինչպես սովորական օդանավակայանում, այնպես էլ ջրային մակերևույթի վրա:
Ինքնաթիռը ցուցադրել են Չինաստանի հարավային Գուանդուն մարզում տեղի ունեցած արարողության ժամանակ:
Չինացին ինժեներները հայտնել են, որ ինքնաթիռը կօգտագործվի անտառային հրդեհները մարելու, ջրի վրա փրկարարական գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև բեռների առաքմամբ Հարավ-Չինական ծովի հեռավոր կղզիներ, որոնց հավակնում է Չինաստանը: