Երևանցիների շրջանում անցկացված հարցումների արդյունքում որոշ մարդիկ դրական են գնահատում պայքարը՝ համարելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր ինչ-որ բանի հասնել, սակայն հիմնականում նշում են՝ ցավալի է, «որ վիճակը այս օրին է հասել, բայց հասկանալի է, թե ինչու: Հուսանք՝ լավ կավարտվի»:
«Ես սարսափում եմ, որ հանկարծ կարող է արյունահեղություն լինել, դրա համար աշխատում եմ հեռու մնալ»,- ասաց նրանցից մեկը:
Երևանցիներից մեկի կարծիքով էլ՝ այս ամենը կավարտվի նրանով, որ տղաները զենքերը վայր կդնեն. «Հակառակ դեպքում զուր տեղը կոտորած կլինի, և կթափվի անմեղ մարդկանց արյուն»: