Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Իշխանությունը դասեր չքաղեց ապրիլյան պատերազմից, ինչը հանգեցրեց զինված ապստամբության

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը համարում է հետևանքն այն բանի, որ Հայաստանում չեն անցկացվում արդար ընտրություններ, չի գործում արդարադատության համակարգը, առկա են մարդկանց մշտական դժգոհություններ ու հիասթափություններ և ի վերջո՝ Ղարաբաղյան պատերազմը, որի ժամանակ ունեցանք տարածքային կորուստներ:

«Այս գործողությունները ապացուցեցին, որ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները ոչ մի եզրակացության չհանգեցին, դասեր չքաղեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ուստի կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր գնացին այս ծայրահեղական ճանապարհով. «Այսինքն՝ այս ամենը օրինաչափ էր: Ընտրություններից 10 ամիս առաջ իշխանություններն ամեն օր ասում են՝ մեր դեմ խաղ չկա: Պարզ է, որ այս տեղեկատվական ահաբեկչության պատասխանը պետք է լինի ուժային, ինչի համար ես, իհարկե, ցավում եմ: Կարծես իշխանությունները միտումնավոր են սրում իրավիճակը»:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իշխանությունների կողմից բռնի ուժի կիրառումը մեծացնում է լարվածությունը. «Իհարկե, ես այս ամենը կապում եմ նաև մեծ խաղացողների հետաքրքրությունների հետ: Պարզ է, որ մեզ համար շատ զգայուն է ԼՂ հարցը, և իշխանությունները միշտ չէ, որ թափանցիկ են հասարակության առջև, և բնական է, որ մարդկանց մոտ հողերի հանձնման կասկածներ են առաջանում: Ուրեմն պետք է ցրել այդ կասկածները, հանդես գալ ելույթներով և բաց ներկայացնել անելիքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում