Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Իշխանությունն այդպես էլ չցանկացավ աշխատել հասարակության հետ. Լարիսա Ալավերդյան

Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբավորումը ազատ է արձակել բոլոր 4 պատանդներին, և Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը բնորոշելով նոր զարգացումները՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես կասկած չունեի, որ բոլոր պատանդները պետք է ողջ-առողջ ազատ արձակվեին: Դա նկատելի էր առաջին իսկ պահից, իսկ այն ողբերգական մահը պատահական էր, և հասկանալի էր, որ տղաներն այդտեղ չեն գնացել մարդասպանություն կատարելու»:

Նրա խոսքով՝ վտանգն այն է, որ կշարունակվի մեծանալ անվստահության այն մակարդակը, որը թվում էր՝ այլևս մեծանալու տեղ չունի:

«Ես պնդում եմ՝ իշխանություններն այդպես էլ չցանկացան ավելի սերտորեն աշխատել հասարակության հետ»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ հայկական մենթալիտետին բնորոշ և պատմության մեջ աննախադեպ դեպք է, երբ պատանդի կարգավիճակում գտնվողին զենք են տալիս, որպեսզի օդ կրակեն՝ ի հարգանս զոհված իրենց գործընկերոջ. «Նշանակում է, որ մենք գործ ունենք կարծրացած մոտեցումների ոչ թե այդ տղաների, այլ իշխանությունների կողմից»:

Մեր զրուցակիցը հիշելով նախագահի խոսքը, թե՝ պատանդներ վերցնելով՝ հարցերը չեն լուծվում, նկատեց, «Դա մենք գիտենք, մենք նախագահից սպասում էինք, որ ասեր, թե ինչպես են հարցերը լուծվում: Եվ քանի որ իշխանությունները ոչ միայն քայլ չարեցին առաջ, այլ անգամ սրեցին իրավիճակը, ուստի նույնիսկ հասարակության ամենահավասարակշիռ հատվածի մոտ առաջանում է տրամադրությունների արմատականացում»:

Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենց հասարակական կազմակերպությունը՝ «Ընդդեմ իրավական կամայականության», պատրաստել է կոչ, որում ներկայացվել են ոստիկանության բոլոր բռնությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում