Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հանգուցալուծման նաև այսպիսի տեսլական ու մարտահրավեր

Հայաստանում շարունակվում է հուլիսի 17-ից ծավալվող դրաման, որի բնույթը թե՛ ռազմական է՝ զինվածության, զենքի առկայության իմաստով, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական, թե՛ մարդկային, թե՛ պետական: Հուլիսի 17-ին ծավալված իրադարձությունները իրենց մեջ խտացրել են հայկական պետականության քառորդ դարի ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Այսօր ողջ Հայաստանը հետևում է, թե ինչպես է հանգուցալուծվելու այդ դրաման:

Բոլորի ցանկությունն այն է, որ հանգուցալուծումը լինի անարյուն և առանց բախումների, առանց համապետական ցնցումների: Սա չի քննարկվում, սա չի կարող քննարկվել: Միաժամանակ, հասարակությունն ականատես է լինում իշխանության և զինված խմբի միջև բավականին ծանր, բավականին հակասական քննարկումների, բանակցությունների, որոնք կարծես թե ընթանում են բարակ լարից կախված: Երբ տպավորություն է, որ ինչ որ բան հաջողվում է և մոտ է իսկապես անարյուն հանգուցալուծումը, առանց հաղթանակ, թե պարտություն դիլեմայի, ի հայտ է գալիս մեկ այլ հանգամանք, երբ թվում է, որ մի փոքր էլ ու կպայթի աղետը:

Հուլիսի 23-ին իրավիճակը նոր զարգացում ունեցավ պատանդների լիովին ազատ արձակումով: Դա լիովին նոր իրավիճակ է, ի հայտ եկավ նոր տարր՝ լրագրողների և զինված խմբի շփման կոմունիկացիան: Միաժամանակ ի հայտ եկավ նաև նոր դիմակայության գիծ, բարեբախտաբար քաղաքական դիմակայության, բայց բավական խորը շերտեր պարունակող: Խոսքը Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ զինված խմբի կոշտ գնահատականի մասին էր: Դա ըստ էության առաջ է բերում որոշակի դիմակայություն՝ ՊՊԾ գունդ-Խորենացի փողոց, որը կարող է արտահայտվել հենց Խորենացիում, երբ կարող են առաջանալ իրարամերժ հոսանքներ:

Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ իշխանություն-զինված խումբ բանակցության մեջ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ներգրավվածությունից զատ, ինչի մասին հայտնի դարձավ դեռևս հուլիսի 21-ին, հուլիսի 23-ին հանկարծ պարզ դարձավ, որ այդ գործընթացում է նաև Գառնիկ Իսագուլյանը, որը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդականն է, և որը Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդականն էր, ու ներկայումս այն քաղաքական գործիչներից, ովքեր գրեթե բացահայտորեն ընդունում են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շրջանակի հետ իրենց ասոցիացիան: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ գործընթացում ներգրավվում է նաեւ երկրորդ նախագահը, այն բանից հետո, երբ հուլիսի 22-ին հանդես էին եկել առաջին եւ երրորդ նախագահները:

Իրադարձությունների զարգացումը կարծեք թե մտնում է նոր գիծ, նոր փուլ: Առանց պատանդների իրողությունը էապես փոխում է նաև զինված խմբի կարգավիճակը: Սրան զուգահեռ, հետաքրքրական է դառնում և այն, որ ռուսական քարոզչական տիրույթից ավելի ու ավելի բարձր են հնչում կատարվողի համար «արևմտյան» ծրագրի մասին դատողությունները, ակնհայտորեն անհանգստություն հայտնելով իրավիճակի խաղաղ զարգացման կապակցությամբ: Սա ևս ըստ էության ցուցիչ է, որ իրավիճակը մտնում է տրամաբանության մի նոր փուլ, երբ Հայաստանում ձևավորվում է ընդհանրապես նոր քաղաքական ստատուս-քվո, համենայն դեպս նկատելի են դրան տանող միտումները: Ընդ որում, ոչ միայն նոր ստատուս-քվո, այլ նաև հնարավոր նոր բովանդակությամբ և շեշտադրումներով, ինչը կարող է մի շարք իրողություններ, ըստ որում ներքին և արտաքին, դնել այսպես ասած ժամկետանց վիճակում: Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է, որ այս տրամաբանությունը միաժամանակ նաև բերում է քաղաքական տարբեր նոր շահերի, հետևաբար նաև շահարկումների նոր դաշտի ձևավորման և անշուշտ, ինչպես որ խաղաղ հանգուցալուծումը խիստ ցանկալի է, այդպես էլ այդ հանգուցալուծումը, այդ խաղաղությունը չի կարող լինել ինքնանպատակ, երբ արդյունքը կլինի միմիայն այն, որ իշխող համակարգը հերթական անգամ «կպլստա», «Սասնա ծռեր»-ի տղաների անձնազոհ արարքի հաշվին ընդամենը գալով ներքին նոր պայմանավորվածությունների:

Ըստ այդմ, խաղաղ հանգուցալուծում հասկացությունը պետք է ենթադրի նաև անխուսափելիորեն հանրային շահն արտահայտող օրակարգ, բովանդակություն: Եվ այստեղ է, որ պետք է երևա հանրությունը, այդ բովանդակությունը, այսինքն բովանդակային, ոչ թե մանիպուլյացիոն խաղաղությունը ապահովելու համար: Աստիճանաբար երևում են բոլորը, բացում կամ կիսաբացում են խաղաքարտերը, բայց իրավիճակը միշտ կախված է մնալու թելից, մինչև չերևա հասարակությունը, բայց այսպես ասած որակյալ հասարակությունը, որի պատկերացումները չեն սահմանափակվում հայհոյանքներով և ոստիկանության հետ բախումներով, և որը միաժամանակ ինքն է թելադրելու քաղաքական սուբյեկտներին՝ ոչ թե նրանք իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում