Թուրքիան մտադիր չէ երկարաձգել պետական հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը ժամկետը լրանալուց հետո, սակայն անհրաժեշտության դեպքում այն կերկարացվի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել: Հայտարարելով այդ մասին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ այդ որոշումը չի վնասի ժողովրդավարությանը, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին, ընդհակառակը՝ կամրապնդի դրանք: