Թուրքիայի իշխանությունները հայտարարել են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի (որին պաշտոնական Անկարան համարում է վերջերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպիչ) «աջ ձեռքին»՝ Հալիս Հանջիին, ձերբակալելու մասին: Այս մասին գրում է bbc.com-ը:
Նշվում է, որ Հանջին Թուրքիա է ժամանել հեղաշրջման փորձից երկու օր առաջ:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել ընդդիմադիր առաջնորդի բարեկամի՝ Մուհամեդ Սաիթ Գյուլենի կալանավորման մասին: