«Չեմ ուզում ապրել որպես փալաս: Ես 10 տարի է դրսերն եմ ապրում և հոգնել եմ այդ կյանքից, որ օտար եմ ամեն տեղ, ուզում եմ ես էլ իմ տան մեջ ապրեմ, հանգիստ ապրեմ և արժանապատվորեն: Չկա այստեղ տենց կյանք:
Ապրիլյան դեպքերը, որ եղան, ես եկա, որ գնամ որպես կամավոր, չթողեցին… Ես ուզում էի գնալ ազատագրել այդ տարածքները, բայց ձերբակալեցին մեր հրամանատարին և թույլ չտվեցին»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»- ի անդամ Հովհաննես Հարությունյանը:
«Կա՛մ մահ, կա՛մ ազատություն, մենք զենքերը չենք դնելու, զենքերը կարան ընկնեն մեր ձեռքից, բայց մենք չենք դնի, մինչև վերջ գնալու ենք»,-ընդգծեց «Սասնա ծռեր»- ի անդամը:
Հարցին՝ Ձեր տան անդամները հավանություն կտայի՞ն, թե՞ գաղտնի եք պահել, որ այս մեթոդն եք ընտրել, Հովհաննես Հարությունյանը պատասխանեց. «Գաղտնի էր, մայրս մի քանի օր առաջ է իմացել ու ասել է, որ լավ եմ արել»:
Մանրամասները՝ տեսանյութում: