Թուրք իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն Անկարայի կարծիքով մասնակից է հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին, ինչպես նաև իր կողմնակիցները, օգտվում են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք պարզել ենք, որ Գյուլենը և իր հետևորդները կազմակերպել են ամբողջությամբ վճարված ամերիկացի սենատորների և նրանց օգնականների շուրջ 800 ուղևորություններ դեպի Թուրքիա: Մենք հիանալի տեղյակ ենք, որ Գյուլենն ունի լուրջ աջակցություն և լոբբի Վաշինգտոնում, ինչպես նաև Բրյուսելում»,- ասել է նա:
Շիմշեքը նաև նշել է, որ եթե Անկարան Վաշինգտոնին ներկայացնի կոնկրետ ապացույց ապստամբությանը Գյուլենի մասնակցության վերաբերյալ, ապա ԱՄՆ-ի իշխանությունները ընդդիմադիրին կհանձնեն թուրքական կողմին, որպեսզի խնդիրներ չստեղծեն երկկողմ հարաբերություններում: