Նոր քաղաքական մշակույթի ժամանակը եկել է: Մեր քաղաքական մշակույթում կան այնպիսի արատներ, որոնք թույլ չեն տալիս որևէ հաղթանակ արձանագրվի»,- Խորենացի փողոցում իր ելույթում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը: Նա թվարկեց մի քանի հանգամանքներ, որոնք ըստ նրա՝ պայքարի ժամանակ անհրաժեշտ են ՝ հաջողության հասնելու համար:
«Առաջին հերթին կուսակցական պայքարը պետք է դուրս գա քաղաքական հարաբերությունների մշակույթի մեջից: Ցանկացած կուսակցություն ներկայացնում է որոշակի խումբ, որը ունի ծրագիր և նպատակ: Պատկերացրեք, թե քանի կուսակցություն կա Հայաստանում , ամեն մեկն իր կլանային, խմբային շահերից ելնելով՝ ցանկացած պահի ուզում է խանգարել մյուս կուսակցությանը և այդպես էլ ոչ մի արդյունքի չենք հասնում»,-համոզմունք հայտնեց նա:
Ըստ Սարո Սարոյանի՝ բոլոր պայքարների ժամանակ, եթե կուսակցություններն իրենց կուսակցական դրոշները պետք է բարձրացնեն, ուրեմն դա պարտության տանող ճանապարհ է, իսկ դրանից պետք է հրաժարվել:
«Մեզ փրկիչներ պետք չեն, մեզ գործիչներ են պետք: Մենք բոլորս համախմբվելու խնդիր ունենք, իսկ այդ համախմբումն առանձին շահերով չի կարող լինել: Այս սկզբունքը պետք է պահել»,- իր խոսքը եզրափակեց Սարո Սարոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: